Այնթափը կոյուղատար չունի (տեսանյութ)
Ցեխոտ եւ քանդված փողոցներ. Այնթափ գյուղի բնակիչներն արդեն սովորել են այս պատկերին։ Առվի մեջի աղբը եւս նորություն չէ:
Երեւանից ոչ շատ հեռու գտնվող գյուղը վաղուց կոյուղատար չունի, կեղտաջրերն ու գարշահոտը անպակաս են։
Գյուղի գրեթե բոլոր բնակիչների ապրուստի միջոցը հողագործությունն է: Հովաննես Մկրտչյանը իրեն արդեն չի էլ պատկերացնում առանց այդ գործի: Բայց միայն դրանով ընտանիք պահել չի կարող: Հույսը դնում է շինարարությունում օրավարձով աշխատանքի վրա:
գյուղի եւս մեկ կարեւոր խնդիրներից է արտագաղթը: Այստեղ շատերը աշխատանք չունենալու պատճառով գնում են արտերկիր ու այլեւս չեն վերադառնում: Սահակ Պետրոսյանը երկար տարիներ է աշխատել Ռուսաստանի Դաշնությունում, Հիմա Հայաստանում է, աշխատանք էլ գտել է: Բայց մնալ հայրենիքում չի կարող, կյանքը շատ թանկ է։
Չնայած առկա խնդիրներին, բնակիչները լավատես են, ասում են՝ գոնե օրվա հաց վաստակում են: Չէ, որ ավելի վատ կարող էր լինել: