Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից
Փետրվարի 16-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գայի փողոցում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից:
Դեպքի վայր է մեկնել «ՈՒրալ» ամենագնացը:
Ժամը 02.31-ին Գայի փողոցի թիվ 5 շենքի բակից ավտոճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել Ս.Հակոբյանին պատկանող «Նիվա» մակնիշի 15 ՍՏ 777 պետհամարանիշի ավտոմեքենան, որը շարունակել է ընթացքը:
***
Արտահոսք գազատար խողովակից
Փետրվարի 16-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքում` "Կամերային" թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազի արտահոսքից բռնկումը տեղի է ունեցել Պռոշյան փողոցի թիվ 1 շենքի գազատար խողովակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.42-ին, մարվել` 01.43-ին:
"1-04" ծառայության աշխատակիցները խափանված գազի խողովակը կվերականգնեն առավոտյան: