Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակվել է Սելիմի լեռնանցքը

Հասարակություն
e65cf331b9bbaf65028a97c3222ef209

Փետրվարի 16-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության մի շարք շրջաններում՝ Սեւանում, Մարալիկում, Հրազդանում, Աշոցքում, Ապարանում, Արթիկում, Արարատում տեղում է ձյուն: Ուժեղ ձյան եւ բքի պատճառով Մարտունու կողմից փակվել է Սելիմի լեռնանցքը:

Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով: