A
A
«Նիսանը» բախվել է սյանը
Գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում "Նիսան" մակնիշի 34 TO 888 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` ծնվ. 1990 թ. Ա. Մանոյան) բախվել է ճամփեզրի սյանը և շրջվել. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքնան և փակել գազի բալոնի փականը: