Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է 20000 դրամ առաջարկել

Հասարակություն
81ebe190545c9510d4e3d2f7ce7bb7b8

Ոստիկանության հաղորդագրությունը

Ըստ փետրվարի 10-ին էլեկտրոնային կայքերում զետեղված հրապարակումների՝ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամներն այցելում են բնակարաններ և ընտրակաշառք առաջարկում, մասնավորապես՝ անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկում են 20.000 դրամ։
Պարզվել է, որ այն տեղադրվել է www.facebook.com սոցիալական կայքում, օգտատեր Կ. Վ.-ի կողմից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նրանից և նրա մորից վերցվել են բացատրություններ: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:

Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները ստուգելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: