Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերին հագուստ կտրամադրվի

Հասարակություն
041435d9e4c0883ac493dcec32223c80

Հայաստանի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպության, ՀԲԸՄ-ի, Հայց. Առաքելական եկեղեցու, հասարակական եւ բարեսիրական այլ կազմակերպությունների միջոցով ցուցաբերվող օգնությանը ավելացավ տաք հագուստի տրամադրման ծրագիրը:

Գերմանահայ գործարար Սուրեն Օհանյանի նվիրատվությամբ, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունը «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրամադրել է մեծ քանակությամբ ձմեռային տաք հագուստ բոլոր տարիքային խմբերի համար նախատեսված: Հագուստի բաշխումը մեկնարկել է ՀԲԸՄ-Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց տանը: ՀԲԸՄ սիրիահայերի օգնության օժանդակ հանձնախմբի անդամները, ՀԲԸՄ կամավորներն ու <Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն> հասարակական կազմակերպության աշխատակիցները երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, ժամը 11ից մինչեւ ժամը 16:00 կընդունեն կարիքավոր սիրիահայերին ու նրանց կտրամադրեն հագուստը: