Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս կին՝ կառավարության շենքի մոտ

Հասարակություն
93780b8b8863b6b8be98dacfeb0e1760

«Ոչ մի ակնկալիք չունեմ,մենակ մի ակնկալիք կա,որ Հայաստանը, եթե էլի Սերժ Սարգսյանը նստեց,ես 5 տարում կկործանվի,կդատարկվի»,-համոզված է խաղաղ պայմաններում զոհված պայմանագրային զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Անգամ եղանակային վատ պայմանները չէին խանգարել զոհված զինծառայողի մորը Արմավիրից հասնել քաղաք ու մասնակացել հինգշաբաթյա հերթական բողոքի ակցիային:

«Քանի դեռ ուժերս ներում են,ես պայքարելու եմ»,-վստահեցնում է տիկին Նանան:

Նա թեև սկսել է ոչ-մի բանի չհավատալ,բայց դեռ հույս ունի,որ ժողովուրդը ոտքի կկանգնի. «Դեպի ապահով Հայաստան ենք գնում ապահովությունը ապահովող զինվորներին սպանելով»:

Ի դեպ, այսօր կառավարության մոտ հերթական հինգշաբթյա բողոքի ակցիային ներկա էին միայն զոհված զինծառայողների չորս մայրերը: