Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Սեդրակյանը պետք է հարգալից լինի (տեսանյութ)

Հասարակություն
eb2aec8e0aba76539c54c31e80d177d5

Այսօր Ազգային ժողովի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը, օրակարգում ունենալով երկու հարց, քննարկեց դրանք և որոշումներ կայացրեց:

Օրակարգի առաջին կետով հանձնաժողովը քննեց ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վերաբերյալ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն» կազմակերպության դիմումը:

Հանձնաժողովը որոշում կայացրեց,որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը պետք է համապատասխան հարգալից վերաբերմունք ցուցաբերի իր գործընկերների և լրագրողների նկատմամբ:

Նշենք, որ պատգամավորը վիրավորել և սպառնացել էր իրեն հարց ոււղած «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին`այդպիսով խախտելով էթիկայի նորմերը:

Այսօր հանձնաժողով էր հրավիրվել նաև լրագրողը պարզաբանումներ տալու, սակայն հանձնաժողովը նրան չլսեց`պատճառաբանելով,որ նա ուշացել է:

Նշենք,որ օրակարգի այս հարցի քննարկումը պետք է տևեր 9:30-10:30,և լրագրողը ԱԺ էր ներկայացել ժամը 10:00-ին,սակայն նրան ասացին,որ հարցի քննարկումը ավարտվել է:

Մհեր Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց,որ հանձնաժողովի այս որոշումը գնահատում է զրոյական,քանի որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը 24ժամ չի կարող դրսևորել համապատասխան հարգալից վարք:Ինչ վերաբերվում է նրան,որ հանձնաժողովը չցանկացավ լսել իր պարզաբանումները իբր ուշանալու պատճառով,լրագրողը նշեց,որ դա նշանակում է,որ ուղղակի հանձնաժողովին հետաքրքիր չէին իր պարզաբանումները:

Օրակարգի երկրորդ հարցով էթիկայի հանձնաժողովը քննեց և որոշում կայացրեց «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ի դիմումի հետ կապված:

Ինչպես լրագրողներ հետ զրույցում նշեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը,իրենք այդ դիմումը կարճել են համապատասխան հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

Նշենք,որ ըստ դիմումի ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը զբաղվել է ձեռնակատիրական գործունեությամբ,որի իրավունքը որպես պատգամավոր չուներ:

«Ռազմավարական մշակումների կենտրոն» -ի ներկայացուցիչ Հրանտ Մելիք- Շահնազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ճիշտ է հանձնաժողովի որոշումը իրեն չի բավարարում,սակայն կարևոր է,որ պատգամավորի հետ կապված նման հարցերը հրապարակայնորեն քննարկվեցին:

Ի դեպ, Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա նիստը անցկացվեց նոր կազմով: