Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկը դանակահարել է տղային

Հասարակություն
25fd133268d6be207b617b58106dc5f3

Դանակահարության փորձ է գրանցվել Եղեգնաձորի Խաչիկ գյուղում:
ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին։


1996թ. ծնված աղջիկը դանակահարել է 1995թ. ծնված պատանուն: Դեպքը տեղի է ունեցել նույն գյուղի դպրոցում:


Սուր կտրող, ծակող գործիքից ստացված վնասվածքներից պատանին տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց:
Հարուցվել է քրեական գործ Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում ՀՀ ՔՐ.ՕՐ 112 հոդվածի առաջին մասով:
Կատարվում է նախաքննություն: