Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեդալի առաջին օրինակը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին

Հասարակություն
697a5b811e6e86193ad4e477df654d0c

Փետրվարի 21-ին մեկնարկեցին «Մայրենիի օրվան» նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած տոնակատարությունները:
Տոնակատարությունների շրջանակում նախարար Հ. Հակոբյանը լեզվաբանների, գրականագետների և այլ անվանի մտավորականների ուղեկցությամբ այցելեց Օշական և ծաղիկներ դրեց սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Այնուհետև միջոցառման մասնակիցները եկեղեցու դպրատանը ներկա գտնվեցին Մեծ ուսուցչի անունը կրող դպրոցի սաների՝ մայրենիին նվիրված տոնահանդեսին:

Հ. Հակոբյանը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին, մայրենիի տոնի կապակցությամբ, նշեց. «Հայ ինքնության պահպանման համար չափազանց կարևոր է մայրենիի իմացությունը, պահպանումն ու տարածումը: 2013թ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հռչակվել է հայոց լեզուն արժևորելու, պահպանելու և սովորելու տարի: Այս տոնը պետք է ամեն օր ուղեկցի մեզ, և յուրաքանչյուրս պետք է մեր նվիրումը բերենք և սրբացնենք Մեսրոպ Մաշտոցին»:
ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության կողմից համատեղ ստեղծված «Մայրենիի դեսպան» մեդալի առաջին օրինակը նախարարն ի պահ տվեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու թանգարանին: