« Հարսնաքարի» գործին խանգարեց նախագահի ընտրությունը
«Հարսնաքարի» գործով դատական նիստը այսօր կրկին հետաձգվել է։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը եւ Վահե Գրիգորյանը դատավոր Դավիթ Հարությունյանին միջնորդություն էին ներկայացրել`դատական նիստը հետաձգելու համար։
Տիգրան Եգորյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք նախագահի ընտրությունների հետ կապված շատ զբաղված են։ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, որի նախագահը Լուսինե Հակոբյանն է, իսկ անդամը Տիգրան Եգորյանը, ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացրել։
«Հարսնաքարի» գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ ժամը 15.00-ին։
Հիշեցնենք, որ բժիշկ Վահե Ավետյանը մահացել է « Հարսնաքար» համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծկռտուքի ժամանակ ստացած վնասվածքների հետեւանքով։ Վահե Ավետյանի 4 ընկերները եւս ծեծի են ենթարկվել։
Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել են հայտնել հայտնվել 6 անձինք՝ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արման Բաղդասարյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ են։