A
A
Մի գրքին՝ մի տոմս (տեսանյութ)
Թեև այսօր հայաստանյան հասարակությունը քիչ է կարդում գրքեր, սակայն «Գրքի բանկ»-ը փետրվարի 19-23-ը Երևանի 20 թանգարաններում նշում է գիրք նվիրելու միջազգային օրը:
Միջոցառման մասնակիցները թանգարանի մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է դրամարկղում նվիրեն գեղարվեստական կամ գիտահանրամատչելի առնվազն մեկ գիրք:
«Նվիրողի անունը փակցրվում է գրքի առաջին էջին», - ասաց Երևանի ազգային պատկերասրահում «Գրքի բանկից» կամավոր Իլոնա Թադևոսյանը:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանին մեծ քանակությամբ գրքեր է նվիրել Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:
«Գրքի բանկ»-ի շրջանակում նվիրված գրքերը փոխանցվելու են Շիրակի Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի համայնքային գրադարաններին: