Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչի՞ց է մահացել հղի կինը

Հասարակություն
e713dc82ab03ed87a3e8f75b5f757dc8

Հանրապետությունում իրականացվող ամենօրյա մշտադիտարկման արդյունքում վերջին շաբաթներին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ չի գրանցվել։

Ըստ Առողջապահության նախարարության՝ ներկայումս լաբորատոր հետազոտությունների արդյունքում հանրապետությունում 30 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպի վիրուս` որից 7-ը` Բ, 21-ը` Ա տեսակի։ Իսկ Ա տեսակի դեպքերից 18-ի մոտ արձանագրվել է H1N1պնդ ենթատեսակը։


Ներկայումս հանրապետության, հիմնականում Երևանի հիվանդանոցներում, բուժվում է թոքաբորբով 12 հիվանդ, որից 3-ի վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության, մյուսների մոտ հիվանդությունն ունի թեթև ընթացք։

«Այսօրվա տվյալներով հանրապետությունում արձանագրվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից մահվան 2 դեպք, որոնք պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով։ Նրանցից մեկը` 42-ամյա տղամարդը գրիպանման երևույթներ` հազ, կոկորդի ցավ, բարձր ջերմություն, ունեցել է դեռևս հունվարից, այդ վիճակով շարունակել է աշխատել հերթափոխային ռեժիմով և չի դիմել բժշկական որևէ օգնության։ Ավելին` մի քանի անգամ դիմել է շտապօգնության ծառայությանը և հրաժարվել մասնագետների` հոսպիտալացվելու հորդորներից։ Բժշկին դիմել է միայն այն ժամանակ, երբ ունեցել է շնչառական խիստ անբավարարություն։
Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա 24-ամյա հղին մինչ գրիպանման երևույթների արձանագրումն ունեցել է երիկամային ախտաբանություն, որի դեմ ստացել է հիվանդանոցային բուժում։ Դուրս գրվելուց հետո տանն ի հայտ է եկել առատ քրտնարտադրություն` զուգորդված ջերմությամբ, թուլությամբ և այլ ախտանշաններով։ Թոքաբորբի զարգացումը և հետագա բարդացումը պայմանավորված է եղել կնոջ վիճակով և ուղեկցվող հիվանդությամբ։
Մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դիահերձարանից արգելել են հղիի հուղարկավորությունը կազմակերպել մեկ օր ուշ, դիակը պահել փակ դագաղում և թույլ չտալ մոտենալ, ապա դա ծայրահեղ անհեթեթություն է այն պարզ պատճառով, որ գրիպի հարուցիչներն այնքան անկայուն են շրջակա միջավայրում, որ րոպեների ընթացքում ոչնչանում են` կորցնելով իրենց ակտիվությունը»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։