Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ կմտնի ԱԺ՝ քննությունից հետո (տեսանյութ)

Հասարակություն
b4cdb47eef9b8934d35a593e18203f8c

Խորհրդարանում այսօր հնչող հայերենը վիրավորում է լեզվաբան Լավրենտի Միրզոյանին: Այսօր մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով նա առաջարկում է, որ յուրաքանչյուր պետական այր պաշտոն ստանձնելուց առաջ մայրենի լեզվի քննություն հանձնի։

Լեզվաբանը կարծում է,որ այդ դեպքում կունենանք կիրթ խոսելաձևի տիրապետող պաշտոնյաներ.« Լեզվի մասին օրենքում հստակ ամրագրված է ՀՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է, ուրեմն ԱԺ կլինի ,հանդիսություններ կլինեն,ատենախոսությունների պաշտպանություն կլինի ,միջոցառումների լեզուն պետք է լինի գրական հայերենը»։

Նա որևէ կերպ չի համակերպվում նաև ամեն քայլափոխի հանդիպող օտարամոլությանը, սկսած՝ խանութների ու սրահների վրա փակցված ցուցանակներից մինչև օտարահունչ անձնանունները.
«Ամեն քայլափոխի կարդում ենք՝ օփեն, մի տեղ հոթել, մի տեղ մոթել։ Ի՞նչ է մենք հայերեն բառեր չունենք»։

Իսկ մեր քաղաքացիներին ամենից շատ, մտահոգում է եթերից հնչող հայերենը, մասնավորապես սերիալների լեզուն։

Նրանցից շատերը կարծում են, որ մեր ոսկեղենիկ հայերենը աղճատվում է հատկապես եթերում, քանի որ եթերը մտնում է բոլորիս ընտանիքները և երեխաների վրա դաստիարակիչ ազդեցություն թողնում։

Ոմանք էլ կարծում են,որ հատկապես խորհրդարանում խախտվում են միմյանց հետ շփվելու բոլոր կանոնները։