A
A
Այրվում է խորդանոց
Փետրվարի 22-ին, ժամը 06.16-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում այրվում է խորդանոց: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղի ճանապարհին
Փետրվարի 22-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.50-ին, մարվել` 03.10-ին: Այրվել է Հովհաննես Երանոսյանին պատկանող «Աուդի» մակնիշի 13LՕ610 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ: