Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորին պատասխանատվության չեն ենթարկելու

Հասարակություն
7f135fc31d812e457d06034475deb772

Արդարադատության խորհուրդը որոշել է հավանություն տալ Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությանը` Զարուհի Կարենի Նախշքարյանին՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի եւ Դավիթ Մարատի Գրիգորյանին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար:

Խորհուրդը միաժամանակ որոշել է Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել դատավորի թեկնածուներին` դատավորի պաշտոնում նշանակելու համար:

Խորհուրդը նույն օրվա նիստում, քննարկելով նաև Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը որոշեց գործը կարճել` հետևյալ հիմնավորմամբ.

«18.01.2013 թվականին կայացված նիստում Արդարադատության խորհրդը քննության առնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, որոշել էր հետաձգել հարցի քննությունը` հաշվի առնելով դատավոր Ս.Աղաբեկյանի Վճռաբեկ դատարանի նախագահին հասցեագրված դիմումը, որով նա խնդրել էր դիմել ՀՀ առողջապահության նախարարին` իր առողջական վիճակը պարզելու նպատակով բժշկական զննություն կատարելու համար:

31.01.2013թ. Արդարադատության խորհուրդը քննության առնելով բժշկական եզրակցության արդյունքները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով և Կառավարության 2007թ. հոկտեմբերի 11-ի թիվ 1184-Ն որոշմամբ` որոշել էր դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` դատավոր Ս.Աղաբեկյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 07.02.2013թ. թիվ ՆՀ-19-Ա հրամանագրով դադարեցվել է Ս.Աղաբեկյանի լիազորությունները:
Դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, երբ դադարեցվել են դատավորի լիազորությունները, Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործ»: