Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հասարակություն
e65cf331b9bbaf65028a97c3222ef209

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: