A
A
Որոնողական աշխատանքները վերսկսվել են
Այսօր առավոտյան`ժամը 08.40-ին, վերսկսվել են Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտակայքում Հրազդան գետն ընկած Ա. Բալայանի որոնողական աշխատանքները:
Արարատի մարզի փրկարարական ջոկատի փրկարարները որոնողական աշխատանքներն իրականացնոում են Արաքսավան գյուղի հատվածում, իսկ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ջրասուզակ-ջրափրկարարները` Խաչփառ գյուղի հատվածում:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ`13-ամյա Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը:
Փլուզվել է անասնագոմ
Այսօր` ժամը 10.14-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի 2-րդ փողոցի թիվ 47 տան բակում փլուզվել է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: