A
A
Ուսանողները երթ են անում (տեսանյութ)
Այս պահին մի խումբ ուսանողներ ԵՊՀ-ից երթով շարժվում են Մանկավարժական համալսարան։ Նրանք միացել են դասադուլին։ Ուսանողները բողոքում են ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներից՝ դրանք համարելով կեղծված։
Ի դեպ, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց ուսանողները բաժանվել էին երկու խմբի: Ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի գլխավորությամբ մի խումբ ուսանողներ դասադուլի դուրս եկած ուսանողներից պահանջում են հեռանալ ԵՊՀ տարածքից՝ պնդելով, թե նրանք խանգարում են դասերը։
Որոշ տեղեկություններով՝ նրանց մեծ մասը ուսխորհրդի անդամներ են։