A
A
Ոսկի վաճառողները գործադուլ են անում
«Տաշիր» առևտրի կենտրոնում ոսկու բաժնի աշխատակիցները այսօր առավոտյան գործադուլ էին հայտարարել։
Աշխատակիցները բողոքում են, որ ամեն օր գալիս են հարկայինի աշխատողները և ստուգում արդյո՞ք դրված է «Սասունցի Դավիթ» հարգը/ պրոբ/, թե ոչ։ Անգամ ամենափոքր ոսկու վրա պետք է հարգ լինի, իսկ եթե չլինի աշխատողները կտուգանվեն 2 միլիոնից մինչև 5 միլիոն դրամով։
Առևտրի կենտրոնի տնօրեն Սուրեն Պողոսյանը խոստացել է աշխատակիցներին, որ իրենք կբանակցեն հարկայինի աշխատողների հետ և կգան ընդանուր հայտարարի ։
Այժմ աշխատողների մի մասը շարունակում է գործադուլը, իսկ մյուս մասը սկսել է աշխատել։
Նշենք, որ երեկ ամբողջ օրը ոսկու բաժնի աշխատողները չեն աշխատել ։