Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկել է ճչալու ժամանակը

Հասարակություն
685612535d1e0d671cb7bbdfb31daab2

«Ինչպես 25 տարի առաջ ,այդպես էլ հիմա մենք մեր ցավի հետ մենակ ենք»,-համոզված է Ադրբեջանահայերի ասամբելայի նախագահ,ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նա ողջունում է ինչպես ԱՄՆ-ում,Եվրոպայի մի շարք երկրներում,այդպես էլ Հայաստանում իրականացվող բազմամարդ ակցիանները և ցույցերը,որոնք դատապարտում են ադրբեջանահայերի կոտորածը,բայց ոչ մի կերպ չի հասկանում թե ինչու են անտեսում իրենց մասնակցությունը:

Պարոն Այվազյանը այլևս չի պահանջելու մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը, քանի որ եկել է ճչալու ժամանակը:

«25 տարի լռեցինք ու ինչ: Անցել է լռելու ժամանակը,25 տարի դա չարդարացրեց,հիմա մենք պետք է ճչանք մեր ցավի մասին:Նման ոճրագործություն կատարողները պետք է իրականում մահվան դատապարտվեն»,-վստահեցնում է Գրիգորի Այվազյանը:

Նա տեղեկացրեց,որ մի շարք հայրենասիրական կազմակերպությունների հետ պատրաստվել է ադրբեջանահայության ցեղասպանության պաշտոնական դատապարտման և ճանաչման օրնագծի հայեցակարգը և ներկայացվել է Հայաստանի Հանրապետության բոլոր պատկան մարմիններին:

Ադրբեջանագետը անդրադարձավ նաև վերջերս մեծ աղմուկ բարձրացած ադրբեջանցի գրող Աքրամ Այիսլիի «Քարե երազներ» գրքին:

«Մերոնք ինչպես միշտ ոգևորվեցին ,մինչդեռ ադրբեջանցի գրողը ադրբեջանահայերի ջարդը բարդում է Հայաստանում ապրող ադրբեջանցինների վրա՝այդպիսով արդարացնելով Ադրբեջանի կառավարությանը»,-վստահ է փախստականի կարգավիճակ ունեցող պարոն Այվազյանը: