Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար. Անդրեասյանը տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակություն
916f8161da98be452a4f4ba1311cc96e

Փետրվարի 26-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 54 AP 555 (վարորդ` Կ. Ռաֆաելյան) և «ՎԱԶ 2106» մակնիշի 34 ՕՏ 570 պետհամարանիշերով (վարորդ` Մ. Անդրեասյան) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժած` Մ. Անդրեասյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել է Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։