Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողները հավաքվել են Ազատության հրապարակում (տեսանյութ)

Հասարակություն
7abef82e11a6acc9d60fab51974572fb

Դասադուլ հայտարարած ուսանողերը՝ տարբեր բուհեր երթից հետո հավաքվել են Ազատության հրապարակում: Այստեղ սակայն հանրահավաք անցկացնելու մտադրություն չունեն: Հավաքվել են քննարկելու հետագա անելիքները:

Երիտասարդ ակտիվիստերը համախմբվել են փետրվարի 21-ին` Րաֆֆի Հովաննիսյանի հանրահավաքի ժամանակ: Հետո որոշել են իրենց մասնակցությունը ցուցաբերել պայքարին։

Նրանք խոստովանում են, որ կարող էին նաեւ դասերից հետո ակցիաներ կազմակերպել, բայց այն նման տարածում չէր ունենա:
«Սկսվեցինք քննարկել մեր անելիքները, պետք է արդյոք դասադուլ անել, պետք չէ: Զգացինք որ պահանջ կա, պետք է այս քայլին դիմել: Բացվեց մեր խումբը, ամեն օր նոր մարդիկ էին միանում մեզ: Մենք հասկացանք, որ պարտավոր ենք կտրուկ քայլերի դիմել»,- պատմում է ԵՊՃՀ ուսանող Լիլիթ Հարությունյանը:

Երիտասարդները Ֆեյսբուք սոցիալական կայքում բացել են Դասադուլ էջը: Այստեղ նրանք ուսանողներին հորդորում են արձագանքել, եթե բուհում նրանց սպառնացել են հեռացնել` դասադուլ անելու պատճառով:

«Մեզ միացել են կամավոր իրավաբաններ, ովքեր պատրաստ են խորհրդատվություն տալ ու պաշտպանել ուսանողնեիր իրավունքները»,- հավելեց Լիլիթը։

Ուսանող ակտիվիստները որոշել են, որ չեն նահանջելու, վաղը շարունակելու են դասադուլը : Նրանք համոզված են, որ իրենց պայքարը հասնելու է նպատակին:
Ու նրանք կառուցելու են կեղծիքներից զերծ երկիր: