Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՆ պատմությունը գողի եւ նետվող կնոջ մասին

Հասարակություն
9a5cd78e8f638ef9a3927f2652c69375

Փետրվարի 26-ին, ժամը 22.21-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի թիվ 9-րդ բնակարանում հնարավոր է գող կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:
Դեպքի վայր մեկնելու ճանապարհին փրկարարները Կիևյան կամրջի տարածքում նկատել են մոտ 35 տարեկան կնոջ, ով փորձել է իրեն նետել ընթացող ավտոմեքենաների տակ, սակայն անհաջող փորձից հետո նա վազել է դեպի կամուրջը, որպեսզի ցած նետվի:
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը և կնոջը հանձնել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին:

Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարող կինը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում:

Այնուհետև փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը մեկնել է նախորդ կանչի վայր:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։