Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի ձկնորսություն

Հասարակություն
f925b48194dec45a8f41b01307457e3f

Փետրվարի 26-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին գտնվող ռեստորանին հարակից գետի ափին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապօրինի ձկնորսություն է կատարում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Դիտավան գյուղի 31-ամյա մի բնակիչ իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից ինքնաշեն էլեկտրական ձկնորսական սարք միացնելով՝ գետից կատարել է ապօրինի ձկնորսություն:

Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին հայտնում է Ոստիկանության մամլո ծառայությունը։