Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասվում են տեղումներ

Հասարակություն
f4c2374b6d191d3bf4aa03c27b522966

Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին` երեկոյան ժամերին, 4-ից 5-ը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 03-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 04-ի գիշերը` նույնքանով կբարձրանա:

Երևանում մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին` երեկոյան ժամերին, 4-ին և 5-ին սպասվում են տեղումներ, մարտի 3-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում է Հայհիդրոմետը։