A
A
Փլուզվել է ճաշասենյակի պատը
Փետրվարի 28-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի թիվ 31 տան պատը փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գրունտային ջրերի հոսքի հետևանքով փլուզվել է Ալիխանյանին պատկանող (կառուցված 1900թ.) տան ճաշասենյակի պատը` 4 քմ մակերեսով և փայտյա ծածկն ամբողջությամբ` 15 քմ մակերեսով :
***