Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում բախվել են մեքենաները

Հասարակություն
7133ebeaf2c5f025b9b382946252e4b2

Մարտի 1-ին, ժամը 02.02-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձորի Բաղրամյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 26 LU 313 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Լևոն Մանուկյան) և «ԿամԱԶ» մակնիշի 67 UU 243 պ/հ (վարորդ` 1980 թ. ծնված Մայիս Ավդալյան) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Մանուկյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ Լ. Մանուկյանի առողջական վիճակը միջին ծանրության է: