Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղպաշտպանությունն ընդդեմ ուժի

Հասարակություն
14ad84b99b7fd3e23e31dcb35562fddb

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։

1994 թ. ապրիլից Հայաստանը ևս հանդիսանում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ։ Այսօր հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպվում են օրվա խորհրդին նվիրված տարբեր միջոցառումներ։

Բնակչության պաշտպանության խնդիրը հատկապես սրվում է պատերազմի ժամանակ: Առաջինը դա գիտակցեց ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը, որը 1931 թ. Փարիզում հիմնեց «Ժնևյան գոտիներ» ասոցիացիան: Այն նպատակ ուներ առանձնացնել չեզոք գոտիներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել քաղաքացիական բնակչությունը:

1936 թ. Իսպանիայում քաղաքացիական պատերազմի և 1937 թ. Ճապոնիայի ու Չինաստանի միջև կոնֆլիկտի ժամանակ ասոցիացիայի ակտիվ գործունեությունը թույլ տվեց Իսպանիայի Մադրիդ և Բիլբաո, ինչպես նաև Չինաստանի Շանհայ ու Նանկին քաղաքներում քաղաքացիական բնակչության համար ստեղծել չեզոք գոտիներ:

1958 թ. «Ժնևյան գոտիներ» միջազգային ասոցիացիան վերածվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ): Կազմակերպության գործառույթները զգալիորեն ընդլայնվեցին` քաղպաշտպանության ազգային կազմակերպությունների միջև կապերի հաստատում, բնակչության պաշտպանության բնագավառում ուսումնասիրությունների անցկացում, փորձի փոխանակման կազմակերպում, արտակարգ իրավիճակներում կանխմանը, պատրաստությանն ու գործողություններին ուղղված ջանքերի համակարգում:

1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ներկայիս տեքստը: Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թ. մարտի 1-ին և կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: