Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են զրկել Ալեքսանյանին

Հասարակություն
a183bb98a9230023bc722acf22b64087

Չնայած հասարակական կառույցների և մտավորականների ջանքերին ճարտարապետական հուշարձան համարվող ԱԳՆ-ի շենքը կվաճառվի:
Ճարտարապետների միությունում այսօր կայացած քննարկման ժամանակ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հիշեցրեց,որ դրա իրագործմանը ընդամենը մի քանի օր ժամանակ է մնացել` մինչև մարտի 5-ը:

Քննարկումը հիմնականում ընթացավ ճարտարապետական 2 հուշարձանների շուրջ` Փակ շուկա և ԱԳՆ շենք:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ փակ շուկան,այսօր, հանդիսանում է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի սեփականությունը:

Քանդման աշխատանքների ժամանակ բավականին մեծ վնաս է հասցվել հուշարձանի ճարտարապետական նշանակությոնը: Պարոն Սարգսյանը այդ առումով երկու առաջարկ արեց.«Սամվել Ալեքսանյանին զրկել այդ ճարտարապետական կառույցի սեփականության իրավունքից , երկրորդը դատախազությանը դիմել,որպեսզի նա կոնկրետ միջոցներ իրականացնի քրեական գործ հարուցելու ուղղությամբ »։

Հրապարակախոս Լիլիթ Գալստյանը նշեց,որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև 5 տարի պատասխանատվություն է սահմանում ճարտարապետական կոթողը փչացնելու համար.« Սակայն բիզնես շահը կուրացրել է ՀՀ սահմանադրությունն էլ, օրենքն էլ»: