A
A
«Կառմա»-ում հրդեհ էր բռնկվել
Երեւանի Տերյան փողոցի 65 հասցեում գտնվող «Կառմա» ռեստորանի խոհանոցում այրվել են օդափոխիչի բաժանարարը և էլ.մալուխներ ` 10 գ.մ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով՝ մինչ ԱԻՆ աշխատակիցների ժամանումը։
Ըստ ԱԻՆ-ի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք (որը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել) և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: