A
A
Ռեկտորի միակ թեկնածուն վերընտրվեց
Այսօր տեղի է ունեցել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Բուհի կառավարման խորհրդի կողմից ռեկտորի պաշտոնում միաձայն վերըընտրվել է գործող ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Նա մրցույթին հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր:
Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։