Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սելիմի լեռնանցքը փակ է

Հասարակություն
e65cf331b9bbaf65028a97c3222ef209

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սելիմի լեռնանցքը փակ է Գեղարքունիքի մարզի կողմից:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում: