Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անմխիթար անօթևան միայնակ տարեցներ (տեսանյութ)

Հասարակություն
2adeb5b50d64713f85bb7f676762a0d3

Գյումրիում տասնյակ անօթևան ընտանիքներ կան, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, 25 տարի շարունակ ապրում են ժամանակավոր կացարաններում, սակայն բնակարաններ պետության կողմից չստացան: Նրանք անօթևանների հերթացուցակում չհաշվառված ընտանիքներն են, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել դիմել և հերթագրվել մինչեւ սահմանված ժամկետը` 2008 թվականի նոյեմբերի մեկը: Ըստ գործող կարգի, նրանք փոխհատուցման ենթակա չեն: Մեր ուսումնասիրություններով, նման կարգավիճակ ունեցող Գյումրու անօթևանների շրջանում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները:

Շիրակ կենտրոն