Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հղի կինը մնացել էր ճանապարհին

Հասարակություն
29c4bde576fcffacd95325f1c2b02b1c

Մարտի 2-4 ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում արգելափակված մեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Սպիտակի ոլորաններում արգելափակված «ՎԱԶ-2108» մակնիշի 31ՏՏ798 պ/հ ավտոմեքենան:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ապարան-Ռյա Թազա ավտոճանա¬պարհին ձնակույտի մեջ արգելափակված երկու ավտոմեքենա:

Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհից արգելափակումից ճանպարհի երթևկելի գոտի է դուրս բերվել «ՎԱԶ 21-07» մակնիշի L3018 պ/հ ավտոմեքենան:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում ձյան մեջ արգելափակված «ՎԱԶ-2121» մակնիշի 20ՕՕ585 պ/հ ավտոմեքենան:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Արագածոտնի մարզի Գեղաձոր-Հնաբերդ միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակված «ՈւԱԶ» մակնիշի 23օօ422 պ/հ ավտոմեքենան, որում եղել է չորսամյա վատառողջ երեխա: Արգելափակումից դուրս է բերվել ևս երկու ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարները շարունակել են ընթացքը դեպի Հնաբերդ գյուղ` արգելափակված ավտոմեքենաները դուրս բերելու նպատակով: Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհից արգելափակումից դուրս է բերվել 4 ավտոմեքենա:

Ձորագլուխ-Թթուջուր ավտոճանապարհին հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա:
Աշխատանքների ընթացքում քաղաքացի Սահակյանը դիմել է հրշեջ-փրկարարներին առ այն, որ իր կինը` 1990 թ. ծնված Հերիքնազ Ենգոյանը, հղի է և ծննդաբերության համար Ձորագլուխ գյուղից նրան շտապ անհրաժեշտ է տեղափոխել Ապարանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի «Ուրալ» ամենագնացը:

Հղի կնոջը անվտանգ տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։