Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծծակները պետք է ախտահանել (տեսանյութ)

Հասարակություն
513f0387e9a7968f94265f9ffc4d7a16

Մանկական կերերից թունավորումների դեպքերի պատճառը հաճախ ոչ թե կաթնախառնուրդի որակն է, այլ պատրաստման ժամանակ անվտանգության կանոների խախտումը: Վստահեցնում է մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը:

«Կաթնախառնուրդը օգտագործելուց հետո մնացորդը անպայման պետք է թափել, ջուրը պետք է եռացնել, հետո կաթնախառնուրդի օգտագործմանը համապատասխան ջերմաստիճանի իջեցնել: Շշերը, ծծակները պետք է ամեն անգամ լավ ախտահանել»,-ասում է նա։


Օրեր առաջ Արմավիրում տեղի ունեցած դեպքը, երբ զույգ երեխաները մահացել էին կաթնախառնուրդ ուտելուց հետո ,հատկապես իրարանցում առաջացրեց: Սակայն մանկաբույժը վստահեցնում է, որ ավելի շատ անհանգստացած են լրատվամիջոցները, քան նորածինների ծնողները:
Դեղատներում եւս վստահեցնում են, որ դեպքից հետո մանկական կերերի վաճառքը չի նվազել:

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող:

Երկու երեխաների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունները շարունակվում են:

Այնուամենայնիվ, ինչ եզրահանգում էլ, որ լինի մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը հորդորում է մայրերին, նախեւառաջ երեխայի առողջության մասին մտածելով`նրանց գոնե մինչեւ 6 ամսեկան բացառապես կերակրել մայրական կաթով: