A
A
Ձյուն է տեղում
Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են։
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: