Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզվել է դպրոցի տանիքը

Հասարակություն
ea6badf1a5e4749a82f8584e607136a0

Մարտի 4-ին, ժամը 17.00-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 154 հասցեում գտնվող Սևանի երաժշտական դպրոցի տանիքը փլուզվել է (մոտ 40 քմ):

Պարզվել է, որ ձյան ծանրության հետևանքով փլուզվել է տանիքային ծածկից 40 քմ հատված, տեղաշարժվել՝ ճակատային մասի գլխավոր մուտքի պատը 10-20 սմ. առկա է փլուզման վտանգ:

Վտանգավոր տարածքը ժապավենով սահմանազատվել է, մուտքը՝ փոխվել: