Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան փակ ճանապարհներ

Հասարակություն
3c247a0e724bc22f3672842262fde3e0

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիա- Գյումրի, Աշոցք-Գյումրի, Ամասիա-Աշոցք, Ջաջուռ-Լուսաղբյուր ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: