Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետախուզվողը հայտնաբերվեց

Հասարակություն
ff52aaf95214c35bc73ca8de6e93bb3b

Մարտի 4-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները Մառի փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վահրամ Խ.-ին, որը 2011 թ. սեպտեմբերի 26-ից ՌԴ Իրկուտսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն:

Վահրամ Խ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին ու Ավան և Նոր Նորք համայնքների դատախազություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։