A
A
Սառնարանն են փորձել գողանալ
Մարտի 4-ին, ժամը 16.15-ին, Ղազարավան գյուղից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 1-ի գիշերը պատուհանի ապակին կոտրելով՝ նույն գյուղի մի բնակչի տնից փորձել են գողանալ «Օրսկ» սառնարանը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցնել:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հանցագործությունը կատարելու կասկածանքով, նշված գյուղից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Մուրադ Փ.-ն, որը ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։