Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ներկայացնում են Գերմանիայում

Հասարակություն
a6e63c9de5eae6c933c5fdacb3a7d420

Մարտի 6-10-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 17 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայում կայանալիք «ITB'2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Նախատեսվում է, որ առաջատար այս ցուցահանդեսին այս տարի մասնակցելու են շուրջ 180 երկրների ավելի քան 9800 ներկայացուցիչներ և 170 հազարից ավելի այցելուներ:

Բացի պատմամշակութային արժեքները գովազդող բազմաբնույթ նյութերից, առաջին անգամ ներկայացվելու են նաև տեղեկագրեր ՀՀ պահպանվող տարածքների վերաբերյալ: Ձեռնարկի նպատակն է խթանել էկոտուրիզմը Հայաստանում, ինչպես նաև միջազգային հանրությանը ներկայանալ զբոսաշրջային նոր արտադրանքով:

Գերմանական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է, որի զարգացման համար ներդրված ջանքերն էական առաջընթաց են խոստանում:


Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ