A
A
ԱԳՆ շենքը թողեցին Էռնեկյանին
ԱԳՆ շենքի՝ Կառավարության թիվ 2 մասնաշենքի վաճառքն այսօր չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով։ Որեւէ մեկը հայտ չի ներկայացրել։
14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը պետք է վաճառվեր աճուրդով։
Փաստորեն, նախկին գնորդ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի առաջարկը մնում է ուժի մեջ:
Այս մասին «Ա1+»-ին ասաց Պետական գույքի կառավարման վարչության մամլո քարտուղար Մարգարիտա Սարգսյանը։
Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը ԱԳՆ-ը շենքի համար առաջարկել էր 51.270.840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Ի դեպ, աճուրդի մեկնարկային գինը՝ 51 մլն 270 հազար 840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ էր: Աճուրդն անցկացվելու էր դասական (գնի ավելացման) եղանակով: