Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նամակ Տարոն Մարգարյանին

Հասարակություն
e66d2d97d1d5cc856769ae1185dab285

Համայկական Բնապահպանական Ճակատը նամակ է գրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

« Փաստելով Երևան քաղաքի կանաչ, հատկապես, ծառապատ տարածքների սակավությունը և, հաշվի առնելով, ծառատունկի համար բարենպաստ եղանակային պայմանները՝ խնդրում ենք Երևան քաղաքում մեզ տրամադրել 1300 քառ/մ տարածք՝ 50 հատ սոսի տեսակի ծառ (6 x 6 յուրաքանչյուր ծառի համար) տնկելու համար:
Կարծում ենք, որ քաղաքապետարանն ավելի ճշգրիտ կարող է ասել, թե քաղաքի առավելապես որ հատվածը նման պուրակի կարիք ունի և ապահովված է արդյոք ոռոգման համակարգով:
Մեր կողմից առաջարկում ենք ընտրություն կատարել հետևյալ տարածքներից որևէ մեկում.
1. Օղակաձև զբոսայգի
2. Նորք-Մարաշի լանջը (կունենա նաև հողապաշտպան նշանակություն)
3. «Ֆիրդուսի» շուկայի հետևի մասը (որը պետք է ազատվի աղբից)
4. Մոնումենտի լանջը (կունենա նաև հողապաշտպան նշանակություն)
5. Էրեբունի թանգարանի մոտ Խ. Դաշտենցի փողոցի հարևանությամբ (հետագայում ծառերի քանակը ավելացնելու դեպքում կծառայի որպես սանիտարական գոտի):
Նախաձեռնող խումբը պատրաստ է իր վրա վերցնել տնկիների տրամադրումը, տարածքի նախնական բարեկարգումը, ծառերի տնկումը, ինչպես նաև հետագա խնամքը, մասնավորապես՝ պարբերաբար ջրելը: Ցանկալի է օժանդակություն տնկիների համար փոսեր փորելու աշխատանքներում:

Ակնկալում ենք սեղմ ժամկետներում ստանալ Ձեր դրական պատասխանը:

Հարգանքներով`
Համայկական Բնապահպանական Ճակատ»