Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2-րդ երեխա չունենալը երբեմն անպտղության հետեւանք է

Հասարակություն
2df41e944ff240a45ba2172f8d200e21

Հայաստանում նկատվում է տղամարդկանց անպտղության աճ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սեւադա Հակոբյանը:

Նա առանձնացրեց մի քանի գործոններ, որոնք ազդում են վերաարտադրողական առողջության վրա, ինչպիսիք են` էկոլոգիական պայմանները, ծանր մետաղների առկայությունը, թերսնումը:

Սեքսապատոլոգը անպտղության գործոնը պայմանավորեց նաև 90-ականների սթրեսոգեն ֆակտորներով, ինչպես նաև օրացուցային պատվաստումների կատարման խանգարմամբ, որն էլ ազդեց այդ տարիքի սեռահասության շրջանում գտնվող անհատների ընդհանուր զարգացվածության վրա:

«Ընդհանրապես՝ անպտղության մեջ իրենց դերն ունեն թե' արական, թե' իգական գործոնը: Կան դեպքերը, երբ նույնիսկ ժամանակակից լավագույն հետազոտությունը չի կարող պարզել անպտղության պատճառը», -ասաց Սևադա Հակոբյանը:

Սեքսապատոլոգը տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարահային կազմակերպության վերջին հետազոտությունների համաձայն տարեկան 2մլն. ամուսանական զույգ ունենում է անպտղության խնդիր:

Նա նաեւ հիշեցրոց. « Անպտղություն է համարվում , երբ զույգը ապրում է սեռական կյանքով , չի օգտագործում հակաբեղնավորիչներ և 1 տարվա ընթացքում չի գրանցվում բեղմանվորում: Ինչպես կա անպտղության 2-րդ ձևը, երբ զույգը մեկ երեխա ունենալուց հետո , երկրորդը չի կարողանում ունենալ»: