Գումարը կմնա Հայաստանում
Մոսկվայում գտնվող «Լազարյան» դպրոցի տնօրեն Սիլվա Գալոյան հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար ստացած գումարային մրցանակը կթողնի Հայաստանում։
« Եթե չեմ սխալվում, 240.000 դրամ է կազմում եւ պետք է խնդրենք Սփյուռքի նախարարությանը, որպեսզի տրամադրի Երեւանում գտնվող որեւէ դպրոցի՝ ռուսաց լեզվի զարգացման համար։ Նրանք տրամադրել են հայոց լեզվի, մենք տրամադրում ենք ռուսաց լեզվի համար»,- մրցանակը ստանալուց հետո այսօր «Ա1+»-ին ասաց Սիլվա Գալոյանը։
Ըստ Սիլվա Գալոյանի՝ դպրոցը Լազարյան ճեմարանի շարունակությունն է եւ հայոց լեզուն դասավանդվում է նույն ծրագրով, ինչ Հայաստանում։
Այսօր նա եւ եւս 143 անձինք եւ կազմակերպություններ պարգեւատրվեցին դիպլոմներով, դրամական պարգեւներով եւ խրախուսական մրցանակներով։
Այսօրվա մրցանակաբաշխությունն կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը։