Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքն իրեն ջուր է ներարկել

Հասարակություն
bd60fce4aa0fead86c7d2e21d053a0fa

Ալբերտ Նաջարյանը, հանդիսանալով թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, գտնվելով զորամասի բուժկետում ստացիոնար բուժման մեջ, ինքն իրեն ձախ ոտքի շրջանում ներարկիչով ջուր է ներարկել, ինչը նախաքննական մարմինը գնահատել է որպես զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելուն միտված քայլ։

Ըստ նախաքննական մարմնի՝ նշված դեպքից որոշ ժամանակ անց Նաջարյանը վիրակապը փոխելու նպատակով գնացել է զորամասի բուժկետ և վերստին անդամախեղման եղանակով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով կրկին ներարկիչով ջուր է ներարկել ինքն իրեն:

Ալբերտ Նաջարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Փաստինֆո»