A
A
Ինչո՞ւ են այցելել ոստիկանները
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը այսօր նամակ է գրել ոստիկանությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է մարտի 5-ին երեկոյան ժամը 21-ի սահմաններում տեղամասային տեսուչ ներկայացած անձը այցել է նրա 76 -ամյա հորը և հարցրել տանը պահվող զենք-զինամթերքի մասին։
Իզաբելլա Աբգարյանը ցանկանում է պարզաբանել, թե արդյոք այդ հարցումները համատարած բնույթ են կրում։
Հիշեցնենք,որ նույն օրը երեկոյան Իզաբելլա Աբգարյանը ելույթ է ունեցել Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում և իր ելույթում քննադատել իշխանություններին։