Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանայք միգրացիայի զոհեր, թե՞...

Հասարակություն

Միգրացիոն հոսքերի աճի պարագայում միգրացիան դարձել է ավելի քան 100 միլիոն կանանց կյանքի անբաժանելի մասը: Իրենց կյանքի տարբեր փուլերում այս կանանց մեծ մասը լքում են իրենց ծանոթ միջավայրը սովորելու, աշխատելու, ամուսնանալու, իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու կամ էլ վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար:

«Շատ կանանց և աղջիկների համար միգրացիան հնարավորություն է ընձեռում իրենց ներուժը ցուցադրելու, իրենց իրավունքները հատատելու և կիրառելու համար: Սակայն կին միգրանտները ենթակա են բռնության ենթարկվելու վտանգի»,- ասում է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը:

Կին միգրանտները հիմնականում աշխատում են ոչ ֆորմալ ոլորտում՝ հաճախ չկարգավորվող (չլիցենզավորվող) մասնագիտություններով, ինչպիսին են տնային աշխատանքը, գյուղատնտեսությունը կամ ծառայությունները, որն էլ նրանց դարձնում է խոցելի շահագործման և չարաշահման համար: Թրաֆիքինգի զոհերի մեծ մասը նույնպես կանայք և աղջիկներ են:

Բացի այդ, գնալով աճում է կանանց թիվը ամբողջ աշխարհում 27.5 միլիոն ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) քանակում։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ ճգնաժամի և հարկադրված տեղահանման իրավիճակներում ընտանիքի և սոցիալական միավորների քայքայման արդյունքում կանայք հայտնվում են ֆիզիկական և սեռական բռնության վտանգի առջև:

Չնայած միգրանտ կանանց նկատմամբ բռնության դեպքերը հաճախ չեն էլ գրանցվում, ՄՄԿ-ն վստահ է, որ համայնքահեն կանխարգելման մեխանիզմների կարիքը կա՝ հավաստիանալու համար, որ միգրացիոն գործընթացը դառնում է ավելի անվտանգ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար: