Կնոջ դերն՝ ըստ Մանվել Գրիգորյանի
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը
Սիրելի մայրեր, քույրեր, սիրելի կանայք, հայոց աղջիկներ
Մարտի 8-ի` կանանց տոնի առթիվ ընդունեք իմ, հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների անկեղծ շնորհավորանքները:
Այս գեղեցիկ տոնն էլ ավելի է արժեքավորվում գարնան գալուստն ազդարարելով եւ գարունն էլ գեղեցիկ է հատկապես ձեզ նվիրված տոնով:
Սիրելի հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի է ձեր դերը ընտանիքի կայունության, օջախի պահպանման եւ երեխաների դաստիարակման գործում
Պատմականորեն ապացուցված է նաեւ, որ հայ կինը օրհասական պահին միշտ էլ նեցուկ են եղել ամուսնուն, ամուսնու, որդու հետ մարտնչել հանուն ընտանիքի եւ երկրի պաշտպանության: Արցախյան ազատամարտում դա եւս անգամ հաստատվեց, ապացուցելով, որ հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան երկրապահ է ծնել, այլ նաեւ մարտադաշտում, զենքը ձեռքին պատրաստ է կանգնել իր երկրապահ, մարտնչող զավակի կողքին:
Մեր սիրելի մայրեր, քույրեր, սիրելի կանայք, ձեզանից շատերն անդառնալի կորուստներ ունեցան` հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը: Հատկապես ձեզ եմ շնորհավորում, անկախության համար նահատակված մեր հերոսների մայրեր, խոնարհվում ձեր մեծ կամքի ու հավատի առաջ, ցանկանում ձեզ ուժ ու կորով:
Յուրահատուկ շնորհավորանքս հզում եմ ձեզ Արցախի հերոսական մայրեր, Արցախի հերոս կանայք, դուք ամեն ինչ արեցիք ազատագրական պայքարում ձեր տունը պաշտպանելու համար, մեզ պարտադրված պատերազմում հաղթանակի հասնելու համար:
Փառք ձեզ:
Մարտի 8-ի առթիվ մեկ անգամ եւս շնորհավորելով հայ բոլոր կանանց, մաղթում եմ առողջություն, երջանկություն, ցանկությունների իրականացում եւ խաղաղություն հայոց աշխարհին:
ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ Մ.Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ